ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեզ մի՛ խառնիր քո կեղտոտ գործերին

Մեզ մի՛ խառնիր քո կեղտոտ գործերին
02.04.2024 | 10:02

ՀԱՊԿ-ը շատ հստակ պատասխանել է Հայաստանում թուրքական շահերի սպասարկու կառավարիչներին, և եթե ավելի կենցաղային բառամթերքով դիտարկենք, մասնավորապես շեշտել է հետևյալը` «Ինչպես ՀՀ սահմանները ծախել ես, այնպես էլ գնա տակից դուրս արի, մեզ մի խառնիր քո կեղտոտ գործերին»։

Պատասխանի մեջ կար նաև հստակ ուղերձ հայ հասարակությանը, մասնավորապես շեշտելով այն մասին, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը դարձել է 2010 թ. և այն ժամանակ կազմակերպության անդամ ոչ մի երկիր կասկածի տակ չէր վերցրել Հայաստանի այդ ժամանակվա սահմանները, խնդիր չէր դրել Ղարաբաղյան կարգավորման հարցի առկայությանը և կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսանալը։

Հայաստանը ծանր պատերազմի մեջ ներքաշած, ամբողջովին Արցախը ուրացած և հանձնած, հայության թիվ մեկ թշնամի հանդիսացող փաշինյանն այս անգամ գլխով պատին խփեց, ավելին` ՀԱՊԿ-ի կողմից առաջին անգամ վերջին չորս տարիների ընթացքում ասվեց հետևյալը, որ առաջնահերթ դուք ձգտեք պետություն և հայրենիք ունենալուն, ինքներդ հարգեք ձեզ և մենք կհարգենք, ավելին շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ շեշտվեց Հայաստանի 2010 թ. սահմանների լեգետիմության փաստը:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ